Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ագահ մեծահարուստի վերջը

Ագահ  մեծահարուստի վերջը
28.10.2014 | 12:12

ԱՌԱԿ

Մի ունևոր մարդ երազ է տեսնում, թե գտնվում է մի սենյակում, որտեղ մեծ հայելի էր դրված: Մոտենում է հայելուն, նայում, զարմանում, քանի որ երկու մեծ թև ուներ, ինչպես հրեշտակները: Ինքն իրենով հիացած ասում է.
- Էս ե՞ս էլ եմ հրեշտակ. գիտեի, որ Աստված ինձ շնորհ կանի, չէ՞ որ եկեղեցի եմ կառուցել, մոմ եմ վառել, փող եմ բաժանել:
Հայելու մեջ նայելիս նկատում է իր հետևում կանգնած սատանային, հարցնում է.
- Ի՞նչ ես ուզում, չե՞ս տեսնում` ես էլ եմ հրեշտակ:
Սատանան պատասխանում է.
- Քեզնից ոչինչ չեմ ուզում, եկել եմ թևերս տանեմ:
Մեծահարուստը հրեշտակային իր թևերը բացում է, տեսնում է մեկի վրա գրված է` դրամ, մյուսի վրա` իշխանություն: Արագ դուրս է գալիս այդ սենյակից ու հայտնվում է մի անդնդախոր ձորի բերանին, որտեղից տարբեր հրեշտակներ թռչում են երկինք՝ ամպերի վրա գտնվող դրախտը: Բացում է իր թևերը ու ինքն էլ փորձում թռչել դրախտ: Կրկին հիանում է, քանի որ ստացվում է թռչել, բայց հանկարծակի թեթև քամի է բարձրանում: Մեծահարուստը սկսում է օրորվել, հավասարակշռությունը կորցնել ու գլխապտույտ կերպով դեպի ահռելի ձորը գահավիժել: Գոռում-գոչում է` օգնեցեք: Այդ պահին արթնանում է ու ուրախանում, որ երազ էր տեսնում, սակայն սփրթնում է. հեռվում սատանան աթոռին նստած ժամացույցին էր նայում:
Մեծահարուստը հարցնում է.
-Այս ի՞նչ ես անում.
Սատանան պատասխանում է.
-Եկել եմ թևերս տանեմ: Ի՞նչ է, ուզում էիր իմ թևերով դրա՞խտ թռչեիր...


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ

æ¼ èŠ’éˆ§îƒ æ¾ å ¢/1653881135" rel="nofollow">Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
22.05.2025